13/24 ընտրատեղամասում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է:
Թաղային հեղինակությունները հոգում են բնակիչների` ընտրատեղամաս տանելու հարցը, կոպտում են լրագրողներին, սեփական տեսախցիկով անարգել մտնում ընտրատեղամաս և նկարահանում իրականացնում:
Ի դեպ, նկարում են նաև լրագրողներին, իսկ իրավապահ մարմինները այդպես էլ չէին փորձում պարզել ինչ է տեղի ունենում, փոխարենը հարցը փորձում էին կարգավորել ՀՀԿ-ականները:
Ջրվեժում գրանցում ունեցող երկու բանվոր որոշել էին Էրեբունի համայնքում ընտրություն կատարել, սակայն թույլ չտվեցին, ինչից նրանք վրդովված հեռացան: Նրանք եկել էին Տարոն Մարգարյանին ընտրելու, քանի որ մի քանի ամիս նրա մոտ բանվոր էին աշխատել:









































