Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/21 ընտրատեղամասում 1lur.am-ի թղթակից ներկայացող Հասմիկ Վարոսյանը նստած էր քվեատուփի մոտ և կատարում էր քվեատուփը բացել-փակելու գործառույթը: «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցին` իրեն ո՞վ է թույլ տվել մոտենալ քվեատուփին և բացել-փակել այն, նա պատասխանեց, որ իրեն չեն արգելել, ինքը օգնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վիլեն Դավթյանն ասաց, որ որևէ մեկը նրան չի հանձնարարել, ապա կարգադրեց, որ տուփի մոտից հեռանա:
Այդ ընտրատեղամասում էր նաև «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» կազմակերպության դիտորդ Գեորգես Տաբակյանը: Նա ցույց տվեց տեսանկարահանում, որտեղ լրագրող ներկայացող Հ. Վարոսյանը սուրճ է հյուրասիրում հանձնաժողովի անդամներին:










































