Քյոլնի դեպքերը միավորել են շատ եվրոպական քաղաքական գործիչների կարծիքներn այն մասին, որ Անգելա Մերկելի բազմամշակութային քաղաքականությունը չի աշխատում և բերել է այն բանին, որ ԵՄ-ի առանց այն էլ բարդ իրադրությունը դարձել է համարյա անելանելի, գրում է Deutsche Welle-ի մեկնաբան Բերնդ Ռիգերտը:
«Շատ երկների և կառավարությունների ղեկավարներ Մերկելի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի քաղաքականությունը համարում են սխալ: Հավանաբար, նա ստիպված կլինի փոխելու իր կուրսը կամ էլ լքելու կանցլերի պաշտոնը»,- գրում է գերմանացի լրագրողը:
«Տեղի ունեցածը կարող է դառնալ Անգելա Մերկելի վերջի սկիզբը, որը Եվրոպայում այդքան ազդեցիկ դիրք ուներ»,- գրում է նա:
Ռիգերտը նշում է, որ կանանց վրա ներգաղթյալների զանգվածային հարձակումը ջնջեց Եվրամիությունում փախստականների ռացիոնալ տեղաբաշխման համաձայնության հասնելու հնարավորությունը: Այսպես, Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն հրաժարվում է ընդունել մուսուլման ներգաղթյալներին: Նրան պատրաստ են աջակցել Չեխիայի նախագահը, Լեհաստանի նոր ուլտրապահպանողական կառավարությունը, Հունգարիայի վարչապետը և ԵՄ երկրների այլ քաղաքական գործիչներ:











































