Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի տարածքով Եվրոպա է փորձում ուղղվել մեկ միլիոն փախստական։
Հաղորդվում է, որ այդ թիվը Բրյուսելում քաղաքացիության հարցերով, ներքին գործերով ու ներգաղթի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ի մամլո քարտուղար Օլե Շրեդերը։
Հանդիպման ժամանակ գերմանացի քաղաքական գործիչը կտրուկ քննադատության է ենթարկել Եվրոպական հանձնաժողովի գործողությունները։ Շրեդերն ընդգծել է, որ ցայժմ ձեռնարկված գործողությունները որևէ օգուտ չեն տվել, և որ փախստականների թիվը չի կրճատվում։
Նրա խոսքերով՝ ներկայումս նախկինի նման Թուրքիայից Հունաստան օրական ժամանում է միջին հաշվով 4000 մարդ։ Գերմանիան նախորդ տարի գրանցել է գրեթե 1.1 միլիոն փախստականի, որոնց մեծ մասը (428.500 մարդ) սիրիացիներ են։









































