Սիրիայի Լաթաքիա քաղաքում անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել։ Ըստ տեղական լրատվամիջոցների, վիրավորվել է նվազագույնը հինգ մարդ։
Երկրի հարավում տեղակայված Դարա’ա քաղաքում անվտանգության ուժերը օդ են կրակել, որպեսզի ցրեն ուրբաթօրյա աղոթքից հետո «ցասման օրվա» ակցիային հավաքված ցուցարարներին։








































