«Միլան»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 56-ամյա մասնագետը գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն, որի ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է մարզչական կարիերան շարունակել Անգլիայում։
Գերմանական ակումբի հետ նախնական պայմանագիր ստորագրելուց առաջ Անչելոտին հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում փոխարինել Լուի վան Գալին։
Դեռ նոյեմբերին «Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը բանակցել է Անչելոտիի հետ, սակայն ստացել է բացասական պատասխան։







































