Թուրքիայի և Ճապոնիայի իշխանությունները Թուրքիայի տարածքում՝ Սև ծովի ափին, ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է Անկարայում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և նրա ճապոնացի գործընկերոջ՝ Սինձո Աբեի կողմից: Համաձայն պայմանագրի՝ ԱԷԿ-ի կառուցումը կվստահվի ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումին:
Չնայած Թուրքիան գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում՝ Էրդողանը վստահ է, որ ճապոնական ընկերությունները նման վայրերում ԱԷԿ-ներ կառուցելու մեծ փորձ ունեն:









































