ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարին Թուրքիա կայցելի: Այս մասին հայտնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Բրեթ Մաքգերքը, գրում է RIA Novosti-ն:
«Այս ամսում ավելի ուշ փոխնախագահը Թուրքիա կմեկնի»,- ասել է Մաքգերքը:
Նա նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ազդեցիկ միջոցներ են ձեռնարկում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, և այդ խնդրի շուրջ երկու երկրների միջև կոորդինացումը շարունակվում է:









































