Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են ամանորյա արձակուրդներից և երեկ՝ հունվարի 4-ին վերսկսել են մարզումները: Այսօր «մեղուներ»-ը մարզվել են խաղադաշտում:
Մարզումներին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հավելենք, որ «Բորուսիա»-ն այս տարի իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին, իսկ մրցակիցը կլինի «Չոնբուկ Հյոնդե Մոթորս»-ը:













































