Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է ձեռք բերել աջ պաշտպանի տրանսֆեր՝ գիծը հզորացնելու նպատակով:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանական գրանդը չի համալրի թիմի կազմը, քանի որ ակումբում կարծում են, որ թիմը ներկայումս գերազանց խաղ է ցուցադրում և այն էլ ավելի հզորացնելու կարիք չի զգացվում:
Սակայն առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բավարիա»-ն կգնի աջ պաշտպանի իրավունքներ, քանի որ մյունխենյան ակումբում վստահ չեն, որ այդ գծի ֆուտբոլիստներ Ֆիլիպ Լամն ու Ռաֆինյան կարող են մշտապես համապատասխան մակարդակի խաղ ցուցադրել:



































