Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, թե ինչպես է փոխվել մարզումների ընթացքը Գուս Հիդինկի օրոք, ով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին:
«Հիդինկն ասում է, թե ինչպիսի գործողություններ պետք է կատարենք խաղի ժամանակ, բայց փոխվել է նաև մեր մարզումների ընթացքը: Գուսն այլ մոտեցումներ ունի: Նա ցանկանում է, որպեսզի մենք այլ կերպ մազրվենք:
Երբեմն դա վերաբերում է մարտավարությանը: Մարզիչը խնդրում է, որպեսզի հարձակվողներն ավելի վստահ գործեն: Նա հիանալի է բացատրում: Հասկանալի է, որ յուրաքանչյուր մարզիչ իր մոտեցումն ունի:
Ֆուտբոլում միշտ այդպես է: Եթե ինչ-որ բան այնպես չէ ընթանում, ապա բոլորը նայում են մարզչին: Սակայն պատասխանատվությունը միայն մարզչի վրա չէ, այլ նաև խաղացողների: Չէ՞ որ մենք ենք դուրս գալիս խաղադաշտ: Նոր մարզչի հետ փոխվում է ֆուտբոլիստների հոգեբանությունը, թիմը սկսում է արդյունքների հասնել:
Սակայն պետք չէ մոռանալ, որ «Չելսի»-ն այն թիմն է, որը չեմպիոն դարձավ Մոուրինյոյի գլխավորությամբ»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է դարպասապահի խոսքերը:







































