Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական հրապարակում այսօր նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել Սաուդյան Արաբիայի դեմ։ Ցուցարարները վանկարկել են մի շարք կարգախոսներ՝ կոչ անելով գահընկեց անել իշխող ալ-Սաուդների դինաստիային։
Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։ Ցուցարարները հրկիզել են շինությունը և ջախջախել դեսպանատան ներքին շինությունները։ Դրանից հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին արգելում է այցելել Իրան։









































