Ցյուրիխի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները Nestlé-ի գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ մշակել են սուրճի նոր բաղադրատոմս, որի մեկ բաժակը մարդու վրա կազդի առավոտից երեկո: Նոր ըմպելիքը հիմնված է այսպես կոչված կուբոսոմների՝ ճարպից և ջրից կառուցվածքների տեխնոլոգիայի վրա, որոնք դանդաղ ճեղքվում են աղիներում՝ աստիճաաբար ազատելով կոֆեինը, հայտնում է kedem.ru-ն: Հեղինակների խոսքովերով` նորույթը հնարավորություն կտա օրական մեկ բաժակ սուրճով սահմանափակվել, ինչը պահանջված կլինի բարձր ճնշում ունեցող մարդկանց շրջանում: Նոր սուրճի վաճառքի մասին դեռ չի հաղորդվում: Մթերքը պետք է մեծաթիվ ստուգումներ անցնի:









































