CBS հեռուստաալիքի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մասնաճյուղը հանդիսացող տեղական փոքր KHOU 11 ալիքի եթերում զվարճալի դեպք է տեղի ունեցել:
Եղանակի տեսության հաղորդավարն ուղիղ եթերում զկռտացել է, սակայն խուճապի չի մատնվել: Նա ժպիտով ներողություն է խնդրել և անկաշկանդ շարունակել խոսքը:









































