Իսպանիայում բժիշկները որոշել են իշխանություններին ցույց տալ իրենց վերաբերմունքը առողջապահական բարեփոխումների հանդեպ: Այդ նպատակով նրանք ֆլեշմոբ են կազմակերպել՝ «Մահապատիժ պետական բժշկությանը» անվանումով: Ակցիայի անցկացման վայրը պատահական չի ընտրվել: Այն տեղի է ունեցել Պրադո թանգարանի հրապարակում, որտեղ պահվում է Գոյայի հայտնի նկարը, որում պատկերված է Նապոլեոնի կողմից խաղաղ բնակիչների մահապատիժը:
Մադրիդի բժիշկները արդեն մի քանի ամիս է՝ բողոքում են առողջապահական բարեփոխումների դեմ: Այն նախատեսում է խոշոր պետական հիվանդանոցների մասնավորեցում: