Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սպանվել է ուսանող, որը հանդիսանում է Գերմանիայի քաղաքացի՝ հաղորդում է APA գործակալությունը:
Գերմանիայի քաղաքացի Վուսալ Շիլդեր Ադոլֆը սպանվել է դանակով՝ անհայտ անձի կամ անձանց կողմից:
Փաստի առթիվ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ:
Վուսալ Շիլդեր Ադոլֆը եղել է Արևմտյան համալսարանի ուսանող:








































