Եվրոպայի ռեստորանների ճաշացանկում նոր ուտեստ է ավելացել, որը զարդարված է շաքարապատ ծաղիկներով: Խոհարարները և հրուշակագործները խորհուրդ են տալիս դրանցով ոչ միայն «քաղցրացնել» աղցանները, այլև թխվածքները, բլիթները և այլն:
Այս նպատակի համար շատ հարմար են մանուշակները, մամուխի, սալորի, բալենու, խնձորենու, վայրի կաղամբի, թրթնջուկի և այլ ուտելի բույսերի ծաղիկները: Ծաղիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք պատել ձվի սպիտակուցով, վրան շաքարավազի փոշի ցանել և պահել չոր տեղում:










































