Օրեր անց մայիսի 5-ին Երևանում քաղաքապետի և ավագանու ընտրություններն են: Թեև ընտրություններին ընդառաջ քաղաքապետարանը ակտիվացրել է իր աշխատանքները, նախաձեռնել ակտիվ ասֆալտապատման և այլ աշխատանքներ բակերում բնակիչների սիրտը շահելու նպատակով, կան համայնքներ, որտեղ նույնիսկ այս օրերին պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում:
«Առաջին լրատվական»-ը նման մի տեսարան է ֆիքսել Երևանի Արաբկիր վարչական շրջանի կենտրոնական փողոցներից մեկում: Արամ Խաչատրյան- Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբարկղները լի են աղբով: Ոչ միայն աղբարկղներն են լցված աղբով, այլև դրանց հարակից գոտիները:
Հետաքրքրական է այն, որ քաղաքապետարանի աշխատակիցները միշտ պնդում են, որ Երևանում աղբահանության աշխատանքներ իրականացվում են օրը մի քանի անգամ: Այս տեսանյութից պարզ է դառնում, որ գոնե մեկ օր աղբահանության աշխատանքներ չեն իրականացվել:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































