Ապահովված ընտանիքում մեծացող դեռահասները ավելի հաճախ են տառապում բոլոր հնարավոր ալերգիաներից, քան աղքատության պայմաններում ապրողները, պնդում են ամերիկացի գիտնականները:
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, վերջին տասնամյակում ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ մեծացել է ալերգիայի այս կամ այն տեսակով տառապող մարդկանց թիվը: Այսպես են կարծում Առողջապահության ազգային կենտրոնի հետազոտողները:
Սննդից ալերգիա ունեցողների թիվն աճել է 50%-ով, իսկ ալերգիկ էկզեմայով տառապողների թիվը՝ 69%-ով:
Ընդ որում, ինչպես նշում են գիտնականները, ապահովված դեռահասների շրջանում ալերգիկների թիվը զգալի բարձր է, քան ներգաղթյալների երեխաների շրջանում, որոնք ավելի քիչ են դժգոհում ալերգիայից:
Հետազոտության հեղինակները միանշանակ բացատրություն չեն տալիս ալերգիայի անհավասար տարածվածությանը:









































