Օնտարիոյի (Կանադա) Dortec Industries ավտոմոբիլային ֆաբրիկայում պայթյունի, ապա դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է 9 մարդ: Ֆաբրիկան պատկանում է Magna-ին: Այն տեղակայված է Տորոնտոյից 70 կմ հյուսիս՝ հաղորդում է CBS News-ը:
Ոչ մեծ պայթյունի ու հրդեհի առաջացման պատճառը եղել է լարվածության կտրուկ բարձրացումը: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ներկայում ֆաբրիկան վերսկսել է իր աշխատանքը:
Պայթյունից հետո հիվանդանոց են տեղափոխվել 6 մարդ: Ներկայում նրանք բոլորն էլ դուրս են գրվել:
Dortec Industries ֆաբրիկայում աշխատում է 350 մարդ: Magna International-ը (Կանադա) ավտոմասերի համաշխարհային խոշորագույն արտադրողներից է:
Magna-ն դետալներ է տրամադրում Ford, Toyota, Honda, Volkswagen, Porsche, General Motors, DaimlerChrysler, Mitsubishi, Hyundai, Great Wall Motors և այլ ավտոարտադրողներին:









































