Հայաստանի կառավարությունը այսօր մայիսի 2-ին որոշում է ընդունել մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին: Առաջարկը կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նշել, որ դրա արդյունքում քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր:
Մայիսի 9-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է:
Մայիսի 10-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 18-ը: