The Independent-ը տեղեկացնում է, որ Մարդիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Եթե թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղափոխվի լոնդոնյան ակումբ, ապա նրան կարող է հետևել նաև Ալոնսոն:
31-ամյա ֆուտբոլիստի՝ «Ռեալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ., այդ իսկ պատճառով Իսպանիայի ընտրանու խաղացողը կարող է «Ռեալ»-ում անցկացնել ևս մեկ մրցաշրջան ու «Չելսի»-ին միանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Հավելենք, որ Ալոնսոն ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «Ռեալ Սոսյեդադ»-ում, որն իր կարիերայի առաջին ակումբն է:







































