Գյումրիում ամենածայրամասայիններից է Սավոյան փողոցը, այն նաև ամենաքարուքանդն ու անանցանելին է: Այս փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված են հարյուրավոր տնակներ, դեռևս կան պահպանված 1988թ. երկրաշարժից կիսաքանդված մի շարք շենք-շինություններ:
Գյումրիում շատերի համար գաղտնիք չէ, որ այդ վայրերում գտնվող տնակային ավաններում հիմնականում ապրում են ամենաաղքատ ընտանիքները:
«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով` Գյումրու այդ ամենամեծ տնակային ավանում բնակվող ընտանիքների գերակշիռ մասը չեն համարվում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա:








































