Վրաստանը ծրագրում է իրականացնել Su-25 ինքնաթիռների ժամանակակից տարբերակի արտադրությունը Թբիլիսիի ավիացիոն գործարանում: Պաշտոնական Թբիլիսին ծրագրի ֆինանսավորման հարցերով դիմել է Ադրբեջանին և առաջարկել համատեղ արտադրություն:
Չնայած որ Ադրբեջանի զինվորական շրջանակներում դրական են արձագանքել այս որոշմանը, սակայն վերջնական որոշում կառավարությունը դեռևս չի ընդունել:
Եթե ծրագիրն իրականանա, ինքնաթիռի որոշ մասեր կարող են Ադրբեջանում արտադրվել:









































