Միլանի «Ինտեր»-ն ուսումնասիրում է Ֆելիքս Մագատին` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը:
Նշվում է, որ «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին առաջիկա օրերին հանդիպում կունենա 59-ամյա գերմանացի մասնագետի հետ:
Ներկայումս «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 37-ամյա իտալացի մասնագետ Անդրեա Ստրամաչոնին, ում գլխավորությամբ թիմը զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը:
Մագատի աշխատանքի վերջին վայրն է գերմանական «Վոլֆսբուրգ»-ը, որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է նախորդ տարվա աշնանը:




































