Վերջերս ծննդյան 39-ամյակը տոնած Վիկտորյա Բեքհեմը հավանաբար կարոտախտ է ապրում և ցանկանում է վերադառնալ իր հին սանրվածքին: Հավանաբար նա հոգնել է երկար, ալիքավոր սանրվածքից և փոփոխություն է ցանկանում: Այս մասին հայտնում է People-ը:
Վիկտորյա Բեքհեմը Twitter-ում տարածել է իր նոր՝ կարճ գանգուրների լուսանկարը: Լուսանկարում երևում է ոճաբան Թինա Օութենը:
Բեքհեմը մանրամասներ չի ներկայացրել: Ենթադրվում է, որ նրա թարմ տեսքը կարող է առնչություն ունենալ ֆոտոսեսիայի հետ:










































