The Independent-ի հավաստմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Ֆուտբոլիստն արդեն իր համաձայնությունն է տվել համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբը երկար ժամանակ հրաժարվում էր պայմանագիր առաջարկել Լեմպարդին, բայց թիմի ղեկավարների որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդեց Ժոզե Մոուրինյոն, ով նախնական պայմանագիր ունի «Արիստոկրատներ»-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր Լիգայում մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 13 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:










































