Աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի միջև առկա է անհամապատասխանություն: Այս կարծիքին է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար և ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ որոշ մասնագիտությունների գծով կադրերի ավելցուկ կա: Խոսքը նախ և առաջ մանկավարժների, տնտեսագետների ու իրավաբանների մասին է: Մինչդեռ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն մատուցողները, ավտովերանորոգողները, կոշկակարները և հացթուխները:
Ըստ Հովհաննիսյանի՝ այս անհամապատասխանության պատճառը տեղեկատվության պակասն է, որի պատճառով էլ երիտասարդներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որ արդյունքում դառնում են «աշխատաշուկայի հաշմանդամ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































