BriTANicK խմբի տղաները՝ Բրայանն ու Նիքը, ովքեր համացանցում հայտնի են իրենց զվարճալի տեսանյութերով ու շոուներով, այժմ հագուստի իրենց իսկ ապրանքանիշն են գովազդում:
YouTube-ում հայտնված նոր տեսանյութում նրանք «գտնում են իրենց արտաքին գեղեցկության գաղտնիքը»: Տղաները նկատում են, որ լողավազան մտնելիս իրենք սեքսուալ գեղեցկություն են ստանում, և դա պահպանվում է մինչ սրբիչով չորանալը: Արտասովոր կերպով վերափոխվում է նույնիսկ ջուրը մտած շունը:
Այսպիսով, նրանք որոշում են միավորել ուժերը և միասին մտնում են ջրի տակ: Նրանց բոլորի փոխարեն ջրավազանից դուրս է գալիս մեկ մարդ՝ կանադացի սեքսուալ դերասան Նաթան Ֆիյոնը։ Նա կոստյումով դուրս է գալիս լողավազանից և գնում հագնվելու: Երբ խցիկի դուռը ծեծում են՝ ասելով, որ իրեն սպասում են, նա պատասխանում է, որ աղջիկները թող սպասեն, քանի որ ինքը վերածվել է երկու երիտասարդի և մեկ շան:









































