Հյուսիսային Կորեան դադարեցրել է «Մուսուդան» հրթիռների արձակման նախապատրաստությունը, որը սկսվել էր մի քանի շաբաթ առաջ: Այդ մասին հաղորդում է ճապոնական «Ասախան Սիմբուն» կայքը:
Համաձայն այդ տեղեկությունների՝ մոտավորապես ապրիլի 20-ից օտարերկրյա ոչ մի հետախուզական վարչություն չի կարողացել ռադիոհաղորդագրություններ որսալ, որը կվկայեր հրթիռի արձակման մասին: Սովորաբար հրթիռների առաքումից առաջ հյուսիսկորեական զինվորականները տվյալներ են փոխանակում:
«Մուսուդան» համակարգերի փորձարկումը Հյուսիսային Կորեայում սկսվել էր ընթացիկ ամսում: Օտարերկրյա հետախուզությունն այդ ընթացքում գրանցել էր ռադիոհաղորդակցության բացառիկ ակտիվություն:









































