Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին՝ «Աննա Կարենինա», «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսուհին, մոտ օրերս կամուսնանա իր վաղեմի սիրեցյալի՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ:
Արարողությունը տեղի կունենա Ֆրանսիայում, հայտնում է The Telegraph-ը:
Կիրա Նայթլին ու բրիտանական Klaxons փոփ-խմբի ստեղնաշարահարը ծանոթացել են 2011թ. փետրվարին, բայց հանդիպել սկսեցին 2012թ. մայիսին:
Ըստ ԶԼՄ-ների՝ զույգը պետք է ամուսնանա Պրովանսում: Ասում են, որ հարսանիքին հրավիրվել է մոտ 100 մարդ, հիմնականում՝ զույգի ազգականներն ու մտերիմները:
28-ամյա դերասանուհին ամուսնության մասին ակնարկել էր ապրիլի սկզբին: Նա ասել էր, որ երջանիկ է ամուսնանալու համար, սակայն չի ցանկանում մեծ հարսանիք կազմակերպել:
Հարսանիքին զույգը վաղուց է պատրաստվել, սակայն դրա անցկացման մանրամասները խիստ գաղտնի են պահվում:









































