Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող 19-ամյա Ջոհար Ցարնաևի փաստաբաններից մեկը կդառնա հայտնի ամերիկացի իրավաբան Ջուդի Քլարկը, որը մասնագիտացած է այն ամբաստանյալների պաշտպանությամբ, որոնց մահապատիժ է սպառնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա թեկնածությունը՝ որպես Ցարնաևի պաշտպանության թիմի անդամ, երկուշաբթի հաստատել է գործը վարող դատավոր Մերիեն Բոուլերը:
Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում աշխատող փաստաբանի պաշտպանյալները սովորաբար ազատվում են մահապատժից՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման:










































