ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին Սանկ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովից առաջ այցով Ռուսաստան կգա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցը:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Օբամային հրավիրել էր Ռուսաստան:









































