Հեպարդի հետ «հանդիպումից» հետո Բոթսվանայի նախագահ Յան Խամայի դեմքին երկու ճանկռվածք է մնացել: Նախագահի ներկայացուցչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել բանակային զորանոցներում:
Ականատեսների վկայություններով՝ հեպարդը ցատկել ու ճանկռել է պետության ղեկավարին, որը կանգնած է եղել ցանկապատի մոտ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախագահի ներկայացուցչի հաղորդմամբ՝ վնասվածքը լուրջ չէ:









































