«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերը մյունխենյան ակումբին զգուշացնում է, որ ՉԼ կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է սադրանքների դիմել:
Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակիչի առաջին խաղն ավարտվել էր «Բավարիա»-ի հաղթանակով՝ 4:0 հաշվով:
««Բարսելոնա»-ն չի հանձնվելու: Նրանք ամեն ինչ անելու են դիմակայության ընթացքը բեկելու համար: Նրանք պատրաստ են դիմել սադրանքների, միայն թե հաղթահարեն «Բավարիա»-ի արգելքը: Պետք է հանգստություն պահպենել»,- Goal.com-ը մեջբերում է Բեքենբաուերի խոսքերը:



































