Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օղյութը հայտարարել է, որ կասեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրք պատգամավորը նշել է, որ նախագծի երեք մասնակից պետությունները պետք է վերանայեն շինարարության բյուջեն:
Պատգամավորի խոսքով՝ եթե նոր միջոցներ չգտնվեն, ապա տվյալ նախագիծը կարող է անավարտ մնալ: Նա նշել է, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ չեն ընթանում:
Միևնույն ժամանակ թուրք խորհրդարանականը նշել է, որ ԲԹԿ-ն շահագործելուց հետո երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը կհասնի տարեկան 26 միլիոն տոննայի. այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը կազմում է 6 միլիոն տոննա:









































