Ծնողները դեռևս մանկուց իրենց երեխաներին սովորեցնում են հետևել «մաքուր ափսեների պատվիրանին»: Արդյունքում, սակայն, դա հանգեցնում է ճարպակալման, որն էլ հիմնականում շաքարախտի և սրտային հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Սննդի մշտապես աճող չափաբաժինը «ստիպում է», որպեսզի երեխաները միշտ կախվածության մեջ լինեն սննդից: Նրանք սկսում են ավելի ու ավելի շատ ուտել: Արդյունքում նույնիսկ չեն էլ հասկանում՝ որտեղ պետք է կանգ առնել:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս առումով հայրերն ավելի շատ են ճնշում երեխաներին, քան մայրերը: Երեխաներն իրենք ի վիճակի չեն վերահսկել այդ գործընթացը և հույսը դնում են ծնողների վրա: Վերջիններս էլ գոհ են լինում, երբ իրենց փոքրկի այտերը կլորիկ և փափուկ են՝ մոռանալով ճարպակալման մասին: