Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դեռևս լիարժեք չի ապաքինվել վնասվածքից հետո, սակայն շարունակում է ռեկորդներ սահմանել:
Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղի սկիզբը Մեսսին անցկացրեց պահեստայինների նստարանին: Սակայն «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ստիպված էր նրան խաղադաշտ թողնել, քանի որ 59-րդ րոպեին կատալոնացիները պարտվում էին:
Խաղադաշտ դուրս գալուց ընդամենը 8 րոպե անց Մեսսին խփեց ընթացիկ մրցաշրջանի իր 44-րդ գոլը: Այն 24-րդն էր` արտագնա խաղերում: Լեոն գերազանցեց Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով նախորդ մրցաշրջանում 23 գոլ էր հեղինակել արտագնա հանդիպումներում:
Մեսսիի գոլը նաև 100-րդն էր «Բարսելոնա»-ի համար, ինչը նույնպես ռեկորդային էր Իսպանիայի առաջնություններում: Որևէ թիմ նախկինում չի հատել 100 գոլերի շեմը` մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ:







































