Սուդանի նախագահ Օմար Բաշիրը աֆրիկյան երկրներին կոչ է արել հասնել միջազգային կազմակերպություններում ներկայացուցչական մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է ամրապնդել աֆրիկյան համագործակցության մեխանիզմները, որպեսզի մայրացամաքն ունենա նոր հնարավորություններ և խթանի առաջադեմ աֆրիկյան փորձը, որը մեծ պահանջարկ կունենա աշխարհում »,- ասել է Բաշիրը շաբաթ օրը Խարտումում աֆրիկյան կուսակցությունների համագումարի բացմանը:
Նրա խոսքով՝ այդ ֆորումը առաջին քայլն է՝ ուղղված մայրցամաքի երկրների միասնության ու աֆրիկյան համագործակցության աջակցմանը:
Նշենք, որ շաբաթ օրը Աֆրիկայի 35 երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Խարտումում բացվել էր Աֆրիկյան կուսակցությունների խորհրդի հիմնադիր համագումարը:









































