
«RM Sotheby’s»-ն աճուրդի է հանել արգենտինացի ավտոարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոյի բոլիդը, որով Ֆանխիոն 1956 թվականին «Mille Miglia» մրցաշարում գրանցել է չորրորդ արդյունքը:
Այս շաբաթ Նյու Յորքում տեղի է ունեցել աճուրդ, որի ժամանակ արգենտինացի Խուան Մանուել Ֆանխիոյի «Ferrari 290 MM»-ը վաճառվել է 28 միլիոն դոլարով: Գնորդը ցանկացել է անհայտ մնալ:
Հատկանշական է, որ Ֆանխիոյի բոլիդը 2015 թվականին վաճառված ամենաթանկարժեք մեքենան է: