Երկօրյա աշխատանքային այցով այսօր Երևան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ նախատեսված են փոխպետքարտուղարի օգնականի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ուժերի առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ռադիոկայանի հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվելու են հայ – ամերիկյան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ:









































