Բրիտանացի հրուշակագործ Ջուլիետա Սիրսը, որը հիմնել է Fancy Nancy փուռը, առաջիկա Սուրբ ծննդյան կապակցությամբ ստեղծել է աշխարհում առաջին ուտելի բլուզը:
Այն զարդարված է տոնական եղջերուի կերպարով` կարմիր քթով և կշռում է մոտ 19 կգ: Նման արտասովոր հագուստ ստեղծելու վրա Ջուլիետան մոտ 50 ժամ է ծախսել:
Դրա հիմքում ընկած է կոճապղպեղե քաղցրաբլիթը` ծածկված 10 կգ ջնարակով: Եղջերուն և ձյունիկ զարդանախշերը պատրաստելու համար մոտ 1 կգ շոկոլադ ու 5 կգ մարցիպան է օգտագործվել:
Բլուզը բաղկացած է երկու մասից: Այն միացրել են Ջուլյետայի դստեր` 18-ամյա Լիդիայի մարմնին:









































