Դինոզավրերն ու նրանց հետնորդները Երկրի վրա հայտնվել են մոտ 236-234 մլն տարի առաջ` մոտ 5-10 մլն տարի վաղ, քան նախկինում համարվում էր: Այդ մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Յուտայի համալսարանի գիտնականներին:
«Մենք բացառապես չէին սպասում այն, ինչ կպարզենք` դինոզավրերի նախնիները զգալիորեն ավելի երիտասարդ են, քան համարվում են»,- հայտարարել է Ռենդալ Իրմիսը` Յուտայի համալսարանից:
Իրմիսն ու նրա գործընկերներն Արգենտինայի հյուսիս-արևելքում հողաշերտ են հայտնաբերել, որը ենթադրաբար ձևավորվել է դինոզավրերի ծագման ժամանակ` տրիասյան ժամանակաշրջանում:









































