Ռուսական նավթային ընկերությունները 2011թ.-ի մայիսին կդադարեցնեն նավթի արտահանումը, որպեսզի կարողնան հագեցնել ներքին շուկան: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Կարծում եմ, որ ներքին պահաջները մայիսին պետք է բավարարվեն` արտահանման ծավալների փոքրացման շնորհիվ: Այսօրվա դրությամբ մենք պայմանավորվել ենք, որ նավթային ընկերությունները իրենց բոլոր ծավալները կուղղեն ներքին շուկա»,- ասել է Կուդրյաշովը` նշելով, որ Էներգետիկայի նախարարությունը ՌԴ-ում բենզինի գների կարգավորման գործընթացը չի վերցնի իր ձեռքը, քանի որ իրենք անհրաժեշտ պաշարներ ունեն:
Միևնույն ժամանակ այս միջոցները չեն կանգնեցնի բենզինի գնի աճը. Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանում բենզինի գնի 5% աճ է կանխատեսում: Հիշեցնենք, որ վերջին օրերին երկրի տարբեր շրջաններում նկատվում է բենզինի առաջարկի նվազում, ինչը հանգեցրել է գների բարձրացմանը: Այս հարցը երեկ քննարկվել է երկրի ղեկավարության կողմից: