Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատության է ենթարկել ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի` արգելել մուսուլմանների երկիր մուտքը առաջարկությունը, գրում է RIA Novosti-ն:
Կառավարության ղեկավարը «բացարձակ համաձայն չէ Դոնալդ Թրամփի հետ», հայտարարել է Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերով` վարչապետը գնահատել է Թրամփի արտահայտությունները որպես «սադրիչ տարաձայնություն, անօգուտ և ուղղակի ոչ ճիշտ»:
«Քեմերոնն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է համայնքների փոխազդեցության ուղիներ գտնեն և այն, որ ահաբեկիչներն իսլամի ներկայացուցիչներ չեն»,- հայտարարել է Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը:







































