ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ այսօրվա նիստում նշեց. «Հանրապետության տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը, որոնց հիման վրա կազմվել է 2016թ. պետական բյուջեն, բավականին համեստ է, մենք դա չենք թաքցրել որևէ անգամ: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, որ քաղաքական կամք է դրսևորել և հանրությանը մատուցել է այն, ինչ որ իրականում կա: Ունենք այն, ինչ կա: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու, և կոչ եմ անում քննադատություների մեջ զգույշ լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































