Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երկուշաբթի Գերմանիային խնդրել է մեծացնել օգնությունն Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
«Ահաբեկչության սպառնալիքը սպառնալիք է ոչ միայն Իրաքի, այլև Եվրոպայի համար»,- ասել է Ալ-Աբադին, Բաղդադում Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:
Գործակալության տեղեկացմամբ՝ Ալ-Աբադին դիմել է Գերմանիայի կառավարության օգնությանը Իրաքի բանակի զինծառայողների ուսուցման գործում: Ներկայումս գերմանական զորքերն ուսուցանում են միայն քուրդ զինծառայողներին Իրաքի հյուսիսում:
Շտայնմայերը պատասխանել է, որ «ուշադիր լսել է» այդ խնդրանքը: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, ազատված տարածքներում 5 դաշտային հոսպիտալի կառուցման գործում Իրաքին օգնելու Գերմանիայի ծրագրերի մասին:









































