Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դրա համար հիմք է ծառայել թուրքական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում շրջանառվող այն լուսանկարը, որում պատկերված է Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավ, որի վրա զինծառայողներից մեկը կանգնած է ուսին շարժական զենիթահրթիռային համալիր դրած վիճակում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ դա սադրանք էր որակել, և Ռուսաստանին կոչ էր արել դադարեցնել նման բաները։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանին մեղադրել է Մոնթրոյի կոնվենցիան խախտելու համար։









































