«Սան Պաուլու»-ի դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտել է կարիերան: 42-ամյա Սենին ռեկորդակիր է՝ դարպասապահների շրջանում խփած գոլերի քանակով:
Սենին 131 գոլ է խփել պաշտոնական խաղերում: Ամբողջ կարիերան նա անցկացրել է «Սան Պաուլու»-ում, որի կազմում սկսել է հանդես գալ 1992 թվականից:
Սենին նվաճել է թիմային 20 տիտղոս՝ ներառյալ Բրազիլիայի հավաքականի կազմում 2002 թվականին նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 2008 թվականին նա տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկրում:








































