Այսօր գիշեր Մերձմոսկովյան տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 մարդ: Այն տեղի է ունեցել մերձոսկովյան Կոլոմենսկոյե շրջանում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին:
«Ուրալ» մայրուղու125-րդ կիլոմետրին Volkswagen մինիբասի վարորդը չի նկատել ճանապարհով անցնող որմզդեղնին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղի` բախվելով «Գազել» մակնիշի մեքենային: Բախման հետևանքով Volkswagen-ն այրվել է»,- տեղեկացնում է այդ աղբյուրը:
Մահացել են երկու մեքենաների վարորդները, միկրոավտոբուսի 3 ուղևոր, իսկ «Գազելի» ուղևորը ստացված վնասվածքներից մահացել է դեպքի վայրում: